70 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը

01:14   18 հոկտեմբերի, 2020

70 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է դերասանի որդին` Լիտվայում, Լատվիայում եւ Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Նա գրել է․ «Սրտի կսկիծով պետք է տեղեկացնենք, որ մեր հայրիկը` Վանիկ Վարազդատի Մկրտչյանը այսօր, իր կյանքի 70 տարում անսպասելիորեն լքեց մեզ։ Հոգեհանգստի եւ հուղարկավորության մասին կտեղեկացնենք հավելյալ»։



© NEWS.am STYLE