«Սա իմ բոլոր ներկայացումների քո հրավիրատոմսն է․․․»․ Իննա Խոջամիրյանի մակագրած քաղցրավենիքը գտել է զինվոր հասցեատիրոջը (ֆոտո)

20:09   18 հոկտեմբերի, 2020

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է  հրապարակել, որում պատկերված է այն քաղցրավենիքը, որը դերասանուհին ուղարկել է սահման՝ զինվորներին։ Քաղցրավենիքի վրա Իննան գրել է․ «Թուղթը հետ բեր։ Սա իմ բոլոր ներկայացումների քո հրավիրատոմսն է․ Իննա Խոջամիրյան»։ Պատասխանը չի ուշացել։ Քաղցրավենիքը գտել է հասցեատիրոջը։

«Հասավ...)

Հ.Գ. Էդ ներկայացումները հենց Արցախում ենք խաղալու:

Սպասում ենք..!!!», հրապարակմանը կից գրել է Իննան, ապա հավելել է «#թիկունքնամուրէ, #հաղթելուենք» հեշթեգերը։



© NEWS.am STYLE