«Մենք հույս ունենք եւ աղոթում ենք, որ հնարավորինս արագ եւ շուտ հաստատվի խաղաղություն». Ջորջ Քլունի (վիդեո)

09:59   20 հոկտեմբերի, 2020

Համաշխարհային հայտնիություն վայելող դերասան, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի պատվավոր համանախագահ Ջորջ Քլունին անդրադարձել է Արցախում ծավալվող իրադարձություններին։ Նա հույս է հայտնել, որ հնարավորինս շուտ խաղաղություն կհաստատվի։  

«Ափսոս, չենք կարող միասին լինել այս երեկո։ Անսովոր ժամանակներ են, հատկապես Հայաստանի ժողովրդի համար։ Մենք հույս ունենք եւ աղոթում ենք, որ հնարավորինս արագ եւ շուտ հաստատվի խաղաղություն։ Դա ամենագլխավորն է, ինչի մասին մտածում ենք»,- «Ավրորայի» հնգամյակին նվիրված «Երախտագիտությունն՝ ի գործ» առաջին միջոցառնման ժամանակ ասել է դերասանը։

Գլխավոր լուսանկարը՝ AXELLE/BAUER-GRIFFIN FILMMAGIC



© NEWS.am STYLE