«Ադրբեջանի կողմից անօդաչու թռչող սարքերով Հայաստանի դպրոցին վնասելը պատերազմական հանցագործություն է». Սերժ Թանկյան

11:16   20 հոկտեմբերի, 2020

«System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն այս օրերին ակտիվորեն հետեւում է Արցախում ծավալվող իրադարձություններին ու կոշտ արձագանքում հակառակորդի գործողություններին։

Երաժիշտն այս անգամ անդրադարձել է լուրին, որ ԱԹՍ-ների հարվածների հետեւանքով վնասվել են դպրոցներ։

«Ադրբեջանի կողմից անօդաչու թռչող սարքերով Հայաստանի դպրոցին վնասելը պատերազմական հանցագործություն է»,- գրել է նա։

Գլխավոր լուսանկարը՝ Mel Melcon/ Los Angeles Times



© NEWS.am STYLE