Ne-Yo-ն, Big Sean-ը, Տրիստան Թոմփսոնն ու այլ աստղեր աջակցել են Հայաստանին ու Արցախին

14:59   20 հոկտեմբերի, 2020

Լյուքս դասի մեքենաների սպասարկման «Platinum Motorsports» ընկերությունն ամերիկացի հայտնիների մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել՝ ի աջակցություն Հայաստանի ու Արցախի։

Հոլովակում կարելի է տեսնել ռեփերներ Ne-Yo-ին, Big Sean-ին, հեռուստաաստղ Քլոե Քարդաշյանի նախկին ամուսնուն՝ բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնին, ամերիկացի հայտնի գրող Սթիվ Հարվիի դստերը՝ մոդել Լորի Հարվին, ինչպես նաեւ «Platinum Motorsports» ընկերության հիմնադիրներ Սամի Սահակյանին, Ժակ Քեշիշյանին ու Ջորջ Քեշիշյանին։

View this post on Instagram

A post shared by Platinum Group (@jkplatinum) on

Նրանք կոչ են անում նվիրատվությամբ օգնել Հայաստանին ու Արցախին։ Տեսանյութի նկարագրությունում նշված է. «Մենք Հայաստանի կողքին ենք։ Հարձակվել են խաղաղ բնակչության վրա, մահանում են անմեղ մարդիկ։ Մենք միայն մի ընտրություն ունենք՝ միավորվել ու այնպես անել, որ մեր ձայները լսելի լինել»։



© NEWS.am STYLE