Թաթան 10․000 դոլար է նվիրաբերել Արցախին

17:11   20 հոկտեմբերի, 2020

Երգիչ Թաթան այսօր նվիրատվություն է կատարել Արցախի կարիքների համար։ Այս մասին Facebook-յան էջում հայտնել է դերասան Ռաֆայել Երանոսյանը։

«Թաթան այսօր 10․000 Ամերիկյան դոլար նվիրաբերեց, որը կծառայի իր բարի նպատակին. Ապրեք, ավագ ընկեր»,- գրել է Երանոսյանը։

Ադրբեջանի կողմից սանձազերված պատերազմի առաջին օրվանից մշակույթի մի շարք գործիչներ աջակցում են բանակին՝ հավաքելով սնունդ ու անհրաժեշտ պարագաներ։



© NEWS.am STYLE