15:52 5 նոյեմբերի, 2012Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում այսօր տեղի կունենա «007. կոորդինատները՝ «Սքայֆոլ»» աղմուկ հանած ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը կարելի է դիտել 14։00, 18։15 եւ 21։00 ժամերին։ Տոմսի արժեքը ցերեկային սեանսի համար կլինի 1000, իսկ երեկոյանների համար՝ 2000 դրամ։
Հիշեցնենք, որ Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմը շարունակում է ռեկորդներ սահմանել։ Ինչպես հաղորդում է The Hollywood Reporter - ը, վարձույթի առաջին 10 օրվա ընթացքում այն հավաքել է ավելի քան 287 մլն դոլար։ Ֆիլմը սահմանել է 2012 թվականի մեկնարկային ռեկորդը Գերմանիայում՝ առաջին շաբաթ-կիրակի հավաքելով 23.9 մլն դոլար, Շվեյցարիայում ազգային վարձույթի պատմության մեջ ամենալավ մեկնարկի ռեկորդը՝ հավաքելով 5,3 մլն դոլար։
Փորձագետները կանխատեսում են, որ Sony-ի հավաքված գումարը տարվա վերջում կգերազանցի 4 միլիարդ դոլարը, ինչը ռեկորդ կլինի արդեն համաշխարհային մասշտաբով։