«Իմացի՛ր, աշխարհ, ու հատկապես դու, թուրք, հայն ու Հայաստանը լինելու են միշտ». Արմինկա

10:15   21 հոկտեմբերի, 2020

Երգչուհի Արմինկան նոր գրառում է արել՝ անդրադառնալով Արցախում զարգացող իրադարձություններին։  

«Արդեն 3 շաբաթ է, ինչ ժամանակն ու կյանքը կանգ են առել…

Էլի արցունք ու դառնություն, կորուստ ու մահու չափ ցավ, տագնապ ու ցասում…ատելությու՜ն…
Պատերազմ… Էս ի՞նչ արեցիք, ո՞նց եք մարսելու էսքան արյունը, ո՞վ է լինելու պատասխան տվողը: Նենգ, դահիճ, գող, մարդասպան՝ թուրք!!!!!

…Իսկ դու, աշխարհ, լուռ հետևիր, թե ոնց է իրագործվում ևս մի հրեշավոր ոճրագործություն, կույր ու խուլ աշխարհ… Բայց մենք ընտրյալ ենք, դա չմոռանաք!!!

View this post on Instagram

A post shared by Arminka (@arminkaofficial) on

Ուրեմն, իմացի՛ր, աշխարհ, ու հատկապես դու, թու՛րք, ՀԱՅՆ ու ՀԱՅԱՍՏԱՆԸ լինելու են միշտ:
Ո՞նց… Աստծով, կամքով, ոգով, հավատքով ու սիրով»,- գրել է նա։



© NEWS.am STYLE