«Հովհաննեսը միացավ անմահ քաջերի երկնային զորքին»․ Արցախում զոհվել է Մնջախաղի պետական թատրոնի դերասան Հովհաննես Հաջինյանը

23:18   20 հոկտեմբերի, 2020

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում մահացել է Երեւանի Մնջախաղի պետական թատրոնի դերասան Հովահննես Հաջինյանը:

«Արտիստը՝ Հովհաննես Հաջինյանը։

Մեր ընկերը, գործընկերը, անզուգական մնջախաղացը անմահացավ։ Միացավ անմահ քաջերի երկնային զորքին։ Հոգիդ Լույսի մեջ՝ սիրելի եղբայր», - ասվում է Մնջախաղի պետական թատրոնի ֆեյսբուքյան էջում։

«Արտիստ, Աստված հոգիդ լուսավորի․․․ մնջախաղաց», իր միկրոբլոգում գրել է դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը։



© NEWS.am STYLE