«Արթնացիր, աշխարհ։ Հայաստանը պայքարում է գլոբալ ահաբեկչության դեմ». Հրուշ Աճեմյան

12:59   21 հոկտեմբերի, 2020

Հայազգի հայտնի վիզաժիստ Հրուշ Աճեմյանը շարունակում է հետեւորդներին տեղեկացնել Արցախում ծավալվող իրադարձությունների մասին։

Հրուշը, որն օրեր առաջ հայտնել էր Արցախում ազգականի զոհվելու մասին եւ նշել, որ թուրքերից ու ազերիներից ստացած սպառնալիքներն իրեն երբեք չեն լռեցնի, Instagram-յան էջում մի քանի հրապարակում է արել։

Վիզաժիստը, որը մտերիմ հարաբերություններ ունի Քիմ Քարդաշյանի հետ, կիսվել է օգտատերերից մեկի տեսանյութով, որում խոսվում է այն մասին, որ Հայաստանը պայքարում է ահաբեկչության դեմ։ «Արթնացիր, աշխարհ։ Հայաստանը պայքարում է գլոբալ ահաբեկչության դեմ»,- գրել է Հրուշը՝ օգտագործելով «Հայաստան», «Արցախն ուժեղ է» հեշթեգերը։

 



© NEWS.am STYLE