«Ադբրեջանն ու Թուրքիան առաջնորդվում են չարի կողմից, եւ նրանց ժողովուրդը կվճարի գինը». Ջոն Դոլմայան

18:45   21 հոկտեմբերի, 2020

Աշխարհահռչակ «System of a Down» ռոք խմբի թմբկահար Ջոն Դոլմայանը հետեւում է Արցախում ծավալվող իրադարձություններին եւ հետեւորդներին տեղեկացնում դրանց մասին։

Երաժիշտն Instagram-յան էջում լուսանկար է տեղադրել, որում նշված է, որ Ադրբեջանը թիրախավորում է հոսպիտալները, եկեղեցիները, դպրոցները, տներն ու խաղաղ բնակիչներին։ «Կյանքում բոլորս էլ ընտրություն ենք կատարում՝ աջակցում եք չարին, թե բարուն, պաշտպանողներին, թե հարձակվողներին, նրանց, ովքեր ձգտում են ոչնչացնել մարդկանց կամ նրանց, ովքեր պայքարում են ապրելու համար։ Ադբրեջանն ու Թուրքիան առաջնորդվում են չարի կողմից, եւ նրանց ժողովուրդը կվճարի գինը»,- գրել է նա՝ օգտագործելով «Արցախն ուժեղ է», «Հայաստան» հեշթեգերը։

View this post on Instagram

A post shared by John Dolmayan (@johndolmayan_) on



© NEWS.am STYLE