«Ես հայասեր եմ». Սարիկ Անդրեասյանը պատմել է, որ 2016-ի ապրիլին ցանկացել է Արցախում պատերազմ գնալ

13:18   22 հոկտեմբերի, 2020

Ռուս ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը, որն այս օրերին ակտիվորեն խոսում է Արցախում պատերազմի մասին, հարցազրույց է տվել Youtube-յան Салуквадзе ալիքին։

«Ես մարդ եմ, որը սիրում է իր հայրենիքը, իր ժողովդրին, ես հայասեր եմ։ Ես պաշտում են հայ ժողովրդին եւ ամեն կերպ պաշտպանելու եմ ցանկացած շահ, հատկապես երբ դրանք ուղղված են պաշտպանությանը։ Ես կարծում եմ, որ այդ մասին հարկավոր է խոսել ու չվախենալ։

Ես թքած ունեմ, թե ինչ կասեն հետեւորդները եւ ինչ կմտածեն իմ մասին։ Ես նույնիսկ հասկանում եմ, որ ինչ-որ մեկը կարող է հասնել ինձ եւ շքամուտքում հարվածել նա, ում իմ կարծիքը դուր չի գալիս։ Բայց ինձ համար միեւնույնն է, սա իմ տունն է, այնտեղ ապրում են իմ հայրն ու տատիկը»,- հայտարարել է Անդրեասյանը։

View this post on Instagram

A post shared by Sarik Andreasyan (@sarik_andreasyan) on

Սարիկը նաեւ նշել է, որ ապրիլյան պատերազմի ընթացքում ցանկացել է Մոսկվայից Արցախ տեղափոխվել։ «Ես հայ տղայի նման մայրիկից պատերազմ գնալու թույլտվություն հարցրի։ Միայն թե, ես չհասցրի, այն չորս օր տեւեց։ Մայրս այդ ժամանակ ինձ ասաց՝ նույնիսկ պարսատիկից չես կարողանում կրակել, իսկ քո պատերազմը քո արվեստն է»,- նշել է ռեժիսորը։



© NEWS.am STYLE