Դադարեք լռելուց. Մաշա Մնջոյանը հետեւորդներին կոչ է արել միանալ Արցախին աջակցող նախաձեռնությանը

18:02   22 հոկտեմբերի, 2020

«Ավստրալիայի Ձայնը» նախագծի մասնակից Մաշա Մնջոյանն իր ինստագրամյան հետեւորդներին հերթական անգամ պատմել է Արցախում ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետեւանքով տեղի ունեցող ոճրագործությունների մասին եւ իր հայ ու արտասահմանցի երկրպագուներին կոչ  արել միանալ Ավստրալիայի հայ ազգային կոմիտեի նախաձեռնությանը: Դրա համար անհրաժեշտ է հետեւել երգչուհու օրինակին՝ հրապարակել սելֆի, որտեղ ձեռքով փակել եք ձեր բերանը, լուսանկարի վրա տեղադրել Արցախի դրոշը, կիսվել սոցիալական ցանցերում՝ սթորիի համ հրապարակման տեսքով, նշել ընկերներին եւ օգտագործել #endyoursilence/ «դադարիր լռելուց» հեշթեգը:

Ամեն նման հրապարակման դիմաց Ավստրալիայի հայ ազգային կոմիտեն պատրաստվում է 5 դոլար նվիրաբերել Հայաստան համահայկական հիմնադրամին:

«Սկսած սեպտեմբերի 27-ից Արցախը ենթարկվում է ադրբեջանա-թուրքական հարձակումներին: ԶԼՄ-ները հիմնականում լռում են, կամ էլ՝ ներկայացնում միակողմանի լուսաբանում: Միեւնույն ժամանակ անմեղ քաղաքացիներ, դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ ու պատմական եկեղեցիներ են ռմբակոծվում: Ադրբեջանը երկու անգամ խախտել ու արհամարհել է հրադադարի պայմանավորվածությունը»,-հրապարակմանը կից գրել է երգչուհին:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от M A S H A M N J O Y A N (@masha__mnjoyan)

«Նավթային միլիոններն ու դիվանագիտական սպառնալիքները չպետք է Ավստրալիային հետ պահեն մարդկանց իրավունքները պաշտպանելու պարտավորվածությունից: Մենք պետք է տարածենք մեր խոսքը, այն հասցնենք լրատվամիջոցներին ու կառավարությանը, որպեսզի նրանք դադարեն լռելուց եւ ճանաչեն Արցախը»,-նշել է Մաշան:



© NEWS.am STYLE