«Հայ ժողովուրդը, որն ունի այսպիսի զավակներ, անպարտելի է». Նիկոլայ Ծատուրյան (վիդեո)

14:49   23 հոկտեմբերի, 2020

Ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը կոչ է արել կամավորագրվել։

«Ժողովուրդ ջան, մեր դուխը միշտ տեղն է, եւ հայ ժողովուրդը, որն ունի այսպիսի զավակներ, անպարտելի է»,- նշել է նա։

Ժողովրդական արտիստը հայրենիքին սատար կանգնելու կոչ է արել։ «Տղե՛րք ջան, սփյուռքի տղերք, ջահելներ, հայաստանցիներ, արցախցիներ, կամավոր գրվեք, որովհետեւ հայրենիքից ավելի թանկ ոչինչ գոյություն չունի»,- նշել է նա։



© NEWS.am STYLE