«Ապրելով դրսում, զուտ ֆիզիկապես ես հեռու հայրենիքից ու հարազատ հողից․․․պատրաստ ենք ամեն կերպ օգտակար լինել մեր հայրենիքին, մեր բանակին, մեր զինվորներին»․ Արմինկան տեսաուղերձ է հրապարակել

11:31   25 հոկտեմբերի, 2020

Լոս Անջելեսում բնակվող երգչուհի Արմինկան նոր տեսանյութ է հրապարակել, որում դիմելով հայրենակիցներով ասում է․ 

View this post on Instagram

A post shared by Arminka (@arminkaofficial) on

«Ապրելով դրսում, զուտ ֆիզիկապես ես հեռու հայրենիքից ու հարազատ հողից։ Այսօր, ավելի քան երբեւէ, հայրենիքն ունի մեր օգնության կարիքը, մեր աջակցության կարիքը։ Մենք, մի մարդու նման, բոլորս համախմբվել ենք եւ պատրաստ ենք ամեն կերպ օգտակար լինել մեր հայրենիքին, մեր բանակին, մեր զինվորներին։ Ես, անձամբ իմ անունից, գլուխս խոնարհում եմ ամեն զինվորի առջեւ ու շնորհակալություն եմ հայտնում, որ այսօր նրանք քաջաբար ու անձնվիրաբար պաշտպանում են մեր հայրենիքի սահմանները։ Շնորհակալ եմ ձեզ, տղերք։ Իսկ մենք մեր պարտքն ենք համարում ամեն կերպ օգտակար լինել ձեզ, ամեն ինչով կանգնած ենք ձեր կողքին։ Ամեն օր ես անձամբ իմ աղոթքներով կանգնած եմ ձեր կողքին՝ իմ հարենիքի, իմ բանակի ու իմ զինվորի կողքին։ Աստված բոլորիս պահապան»։



© NEWS.am STYLE