«Բոլորս էլ իրավունք ունենք այս երկրի վրա ապրել խաղաղ». բելգիահայ երգչուհի KeyOh-ը կոչ է արել անտարբեր չլինել Արցախի պատերազմին

15:11   25 հոկտեմբերի, 2020

Բելգիահայ երգչուհի KeyOh-ը (Կարիբե Օհանյան) իր հետեւորդներին հորդորել է անտարբեր չմնալ Արցախում տեղի ունեցող ողբերգությանը:

«Այս օրերին մարդիկ ինձ հարցնում են` «Հայաստանում պատերազմը դեռ շարունավո՞ւմ է»: Այո, շարունավում է:

Շատերդ, միգուցե, մտածեք` դա այնքան հեռու է մեզանից, ինչո՞ւ մտահոգվենք: Որովհետեւ մենք բոլորս էլ մարդ ենք, բոլորս էլ իրավունք ունենք այս երկրի վրա ապրել խաղաղ: Ախր, դա այնքան հեշտ բան է:

Մենք, պարզապես, խաղաղություն ենք ուզում մեր ընտանիքների, մեր երկրի եւ մեր նահատակների համար»,- Instagram-ի Story բաժնում գրել է երգչուհին:



© NEWS.am STYLE