Համաշխարհային ճանաչում վայելող սոպրանո Մարիա Գուլեգինան Լյուքսեմբուրգում խաղաղ ցույցի ժամանակ կատարել է Կոմիտասի «Կռունկը» (վիդեո)

22:23   25 հոկտեմբերի, 2020

Համաշխարհային հայտնիություն վայելող օպերային երգչուհի Մարիա Աղասովնա Գուլեգինան (օրիորդական ազգանունը՝ Մեյթարջյան) Լյուքսեմբուրգում մասնակցել է խաղաղ ցույցի, որի ժամանակ կատարել է Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը։ Այս մասին տեղեկանում ենք Լյուքսեմբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոսության ֆեյսբուքյան էջից։

Ավելի վաղ օպերային երգչուհին իր աջակցությունն էր հայտնել հայ զինվորին:  «Այսօր, հենց դուք՝ լավագույններից լավագույններդ գնում եք պաշտպանելու հայրենի հողը, մայրերին, կանանց, երեխաներին՝ Մեծ Հայաստանի եւ Արցախի: Այսօր աղոթում են ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի բոլոր մայրերը: Վերադարձե՛ք, առողջ եւ անվնաս: Մայրական օրհնությունս Ձեզ»,-իր մաղթանքում նշել էր օպերային երգչուհին:



© NEWS.am STYLE