«Օգնեք կանգնեցնել Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից հայերի դեմ ցեղասպանությունը. մենք խաղաղություն ենք ուզում». հայ հայտնի պրոդյուսեր Ալին Քեշիշյան

13:59   26 հոկտեմբերի, 2020

Ամերիկյան աստղերի գործակալ, պրոդյուսեր Ալին Քեշիշյանն անհանգստացած է Արցախում ու Հայաստանում ծավալվող իրադարձություններով։

Հանրահայտ պրոդյուսերն Instagram-յան էջում մի քանի հրապարակում է արել՝ այդ թվում կիսվելով պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի հրապարկմամբ։ Պրոդյուսերը խնդրել է նվիրատվություն անել։ «Խնդրում եմ, օգնեք կանգնեցնել Թուրքիայի եւ Ադրբեջանի ցեղասպանությունն ընդդեմ հայերի։ Մենք խաղաղություն ենք ուզում»,- նշել է նա։

Ալին Քեշիշյանը հանդես է որպես գործակալ եւ պրոդյուսեր համաշխարհային այնպիսի աստղերի համար, ինչպիսիք են Նատալի Փորթմանը, Ջենիֆեր Էնիսթոնը, Փոլ Ռադը, Օրլանդո Բլումը, Սելենա Գոմեսը եւ ուրիշներ։

Լուսանկարները՝ Billboard, Variety



© NEWS.am STYLE