«Ադրբեջանի կառավարությունն այնքան հիմա՞ր է, որ կարծում է, թե ԱՄՆ-ը չի կարող տեսնել, թե ով է խախտել հրադադարը». Սերժ Թանկյան

17:49   26 հոկտեմբերի, 2020

«System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը շարունակում է հետեւորդներին տեղեկացնել Արցախում ծավալվող իրադարձությունների մասին՝ կոշտ արձագանքելով հակառակորդի գործողություններին։

Հանրահայտ երաժիշտն արձագանքել է Ադրբեջանի կողմից հրադադարի պայմանավորվածության խախտմանը։ Նա կիսվել է լրատվամիջոցի հրապարակմամբ այն մասին, որ ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե, իբր, հայկական կողմը խախտել է հումանիտար հրադադարի ռեժիմը, չեն համապատասխանում իրականությանը։ «Ադրբեջանի կառավարությունն այնքան հիմա՞ր է, որ կարծում է, թե ԱՄՆ-ը չի կարող իր արբանյակներով տեսնել, թե ով է խախտել հրադադարը»:

Լուսանկարը՝ Joel Ryan/Invision/ AP



© NEWS.am STYLE