«Հայերը կսպասեն՝ տեսնելու, թե Հայաստանն օգնություն կստանա՞ գլոբալ ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ում ընտրություններին նախորդող այս 9 օրվա ընթացքում…». Սոնա Հովհաննիսյան

19:59   26 հոկտեմբերի, 2020

ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի, պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ։

Նա Facebook-յան էջում տեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը ու գրել. «Որոշ հայերի հուսադրել էին այս հայտարարությունները, մյուսները կասկածամիտ էին։ Ադրբեջանը կանխատեսելիորեն 3-րդ անգամ խախտեց հրադադարը։ Մենք բազմաթիվ հայեր ունենք մեծ նահանգներում, եւ նրանք, միանշանակ, կսպասեն՝ տեսնելու համար՝ արդյոք Հայաստանն օգնություն կստանա գլոբալ ահաբեկչության դեմ պայքարում ընտրություններին նախորդող այս 9 օրվա ընթացքում… հատկապես երբ սա «հեշտ գործ է»»,- գրել է նա։



© NEWS.am STYLE