Սերժ Թանկյանը Ռուսաստանին, Ֆրանսիային եւ ԱՄՆ-ին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել «Հիտլերի՝ Էրդողանի դեմ»

10:22   27 հոկտեմբերի, 2020

«System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման առաջին իսկ օրվանից ակտիվորեն հետեւում է իրադարձություններին։ Երաժիշտը տարբեր հարթակներում տեղեկացնում է հակառակորդի գործողությունների մասին՝ կոշտ արձագանքելով դրանից։

Twitter-ում արված գրառմամբ Թանկյանը նշել է՝ Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ը պետք է պատժամիջոցներ կիրառեն Թուրքայի նկատմամբ։

«Հիտլերը՝ նկատի ունեմ Էրդողանը, ԱՄՆ-ին դրդում է պատժամիջոցներ կիրառել։ Իմ խորհուրդն է՝ քանի որ նա ու Ադրբեջանը 3 հրադադարների խախտմամբ վիրավորել են Ռուսաստանին, Ֆրանսիային եւ ԱՄՆ-ին, երեքն էլ պետք է պատժամիջոցներ կիրառեն նրանց նկատմամբ»։

Լուսանկարը՝ Kevin Winter, Getty Images



© NEWS.am STYLE