Հայտնի պրոդյուսեր Ղեւոնդ Անդրեասյանը հետեւորդներին կոչ է արել տոներին նվեր մատուցել՝ համահայկական հիմնադրամին նվիրատվության տեսքով

12:51   27 հոկտեմբերի, 2020

Պրոդյուսեր Ղեւոնդ Անդրեասյանը՝ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի եղբայրը, պարբերաբար հրապարակումներ է անում Արցախում պատերազմի մասին։ Անդրեասյանը Facebook-յան գրառմամբ հետեւորդներին կոչ է արել միմյանց նվեր մատուցել՝ Արցախին օգնելու համար նվիրատվության տեսքով։

«Իմ հայ եւ այլազգի ընկերներ։ Այսօր ուղիղ մեկ ամիս է, ինչ հարձակվել են իմ հայրենիքի եւ իմ ազգի վրա։ Ժամանակակից եւ ստոր բոլոր մեթոդներով՝ անօդաչուներ, վարձկան-ահաբեկիչներ, թուրքական հատուկ ջոկատայիններ, հրետանի եւ այլն։ Մերոնց դեռ հաջողվում է պաշտպանել մեր տունը, բայց նրանց հարկավոր է օգնել։ Այս ամսվա ընթացքում մի քանի անգամ ծննդյան տոների ու այլ միջոցառումների եմ հրավիրվել։ Եվ յուրաքանչյուր անգամ հոբելյար-մեղավորին HIMNADRAM-ին նվիրատվությունը վկայող սքրինշոթ եմ նվիրել։

Այդ նվերը կհիշվի եւ ավելի մեծ օգուտ կբերի, քան ճոխության հերթական առարկան։ Այդ պատճառով յուրաքանչյուրիդ կոչ ամ անում հետեւել իմ օրինակին եւ շարունակել այս ազնիվ սովորույթին։ Վստահ եմ, որ իմ յուրաքանչյուր այլազգի ընկեր հայ ընկեր կունենա, որը  շուտով նշելու է ծննդյան օրը։ Եվ ես վստահեցնում եմ ձեզ, որ նա հատկապես ուրախ կլինի այդ նվերի համար։ Նաեւ յուրաքանչյուրին, որ մինչեւ վերջ կարդացել է այս հրապարակումը, կոչ եմ անում կիսվել իր էջում։ Եվ ուզում եմ հիշեցնել, որ մենք՝ հայերս, նախկինի նման խաղաղության կողմնակից ենք, թեեւ շարունակում են կրակել մեզ վրա», գրել է Ղեւոնդը։



© NEWS.am STYLE