«Չենք կարող աչք փակել ամենի վրա, ինչ տեղի է ունենում Արցախում». Իվետա Մուկուչյանը միանում է «Երաժիշտներն Արցախի համար» միջոցառմանը

20:33   27 հոկտեմբերի, 2020

Իվետա Մուկուչյանը միանում է «Երաժիշտներն Արցախի համար» միջոցառմանը։ Երգչուհին Instagram-յան էջում տեղադրված տեսաուղերձում նշել է, որ չենք կարող աչք փակել ամենի վրա, ինչ տեղի է ունենում Արցախում։

«Ժամանակն է, երբ բոլորս պետք է միավորվենք՝ որպես մեկ մարդկային ընտանիք եւ աջակցենք Արցախի բնակչությանը»,- նշել է երգչուհին։ Իվետա Մուկուչյանը նշել է, որ ուրախ է մաս դառնալու հոկտեմբերի 28-ին կայանալիք «Երաժիշտներն Արցախի համար» առցանց միջոցառմանը։

View this post on Instagram

A post shared by Iveta Mukuchyan (@iveta.mukuchyan) on

Նա ընդգծել է՝ խաղաղության համերգին միացել են բազմաթիվ անվանի երաժիշտներ, այդ թվում Սերժ Թանկյանը, Տիգրան Համասյանը, Գոլշիֆթե Ֆարահանին, Արա Մալիկյանը, Թոմ Մորելոն, Վիկեն Արմանը եւ այլք։ Համերգի հասույթը կուղղվի Արցախի բնակչությանը հումանիտար օգնության տրամադրմանը։ 



© NEWS.am STYLE