Հայ նկարիչ Համազասպ Մխիթարյանի ստեղծագործությունները ներկայացվել են աճուրդի՝ հանուն Արցախի

23:16   27 հոկտեմբերի, 2020

Հայ նկարիչ Համազասպ Մխիթարյանի (Ամուզա) աշխատանքները ներկայացվել են «Art For Armenia» բարեգործական աճուրդին, իսկ աշխատանքների վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նկարչի դուստրը ՝ Լիա Մխիթարյանը: Նա գրել է․

«Հայրիկի «Թափառող նկարիչներ», «Պարուհիները», «Մայրություն» ստեղծագործությունները մասնակցում են «Art For Armenia» բարեգործական աճուրդին: Վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին, որը 1992 թվականից ի վեր Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում իրականացրել է ավելի քան 1300 նախագիծ՝ կրթության, առողջապահության, ենթակառուցվածքների եւ գյուղական համայնքների զարգացման ոլորտում: Բացի հայրիկիս աշխատանքներից ներկայացված են տարբեր երկրներից ավելի քան 200 այլ նկարիչների աշխատանքներ։ Միացեք»։



© NEWS.am STYLE