Անդրե Մանուկյանը, Պատրիկ Ֆիորին, Ֆրանսիայում հայտնի այլ աստղեր բարեգործական համերգ կիրականացնեն հանուն Արցախի

15:19   28 հոկտեմբերի, 2020

Եվրոպայում ճանաչում վայելող ֆրանսիացի եւ ֆրանսահայ աստղերը նոյեմբերի 15-ին բարեգործական համերգ կունենան հանուն Արցախի: Ծրագրում ներառված են երաժշտական համարներ, սքեթչեր, ասմունք եւ այլ բեմականացումներ:

Ելույթ կունենան Անդրե Մանուկյանը, Պատրիկ Ֆիորին, Մեթյու Մադենյանը, Վինսենթ Բագույանը եւ այլք: Համերգի ողջ հասույթը տրամադրվելու է պատերազմից տուժած արցախահայությանն ու վիրավորների բուժմանը:



© NEWS.am STYLE