Խաղաղության կոչով. Դաֆեր Յուսեֆը միանում է «Երաժիշտներն Արցախի համար» նախաձեռնությանը

18:33   28 հոկտեմբերի, 2020

Երգիչ, կոմպոզիտոր Դաֆեր Յուսեֆը միացել է «Երաժիշտներն Արցախի համար» նախաձեռնությանը։ Այս մասին Facebook-յան էջում հայտնել է Յուսեֆը՝ նշելով, որ ելույթ է ունենալու հայ անվանի երաժիշտ Տիգրան Համասյանի հետ։

«Արցախը հումանիտար ճգնաժամի մեջ է։ Այսօր միացեք մեզ «Երաժիշտներն Արցախի համար. խաղաղության համերգ» միջոցառմանը, որին ահնավական արտիստներ են մասնակցում»,- սոցիալական ցանցում գրել է Յաուսեֆը, որն արմատներով Թունիսից է՝ օգտագործելով «կանգնեք Արցախի կողքին» հեշթեգը։

Նախագծին մասնակից կդառնան համաշխարհային հայտինություն վայելող մի խումբ արվեստագետներ, այդ թվում «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը, դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանը, Թոմ Մորելոն, Սեպուհ Սիմոնեանը, Գոլշիֆթե Ֆարահանին եւ այլք։ 



© NEWS.am STYLE