«Ձեր չեզոքությունը սպանում է մեզ… ճանաչեք Արցախը». Տիգրան Ձիթողցյան

19:31   28 հոկտեմբերի, 2020

Նկարիչ Տիգրան Ձիթողցյանն անհանգստացած է Արցախում ծավալվող իրադարձություններով։ Ձիթոցյանը նոր գրառում է արել՝ կոչ անելով ճանաչել Արցախը։ Հրապարակումն ուղեկցվում է «ձեր չեզոքությունը սպանում է մեզ» գրությամբ լուսանկարով։ Տաղանդավոր նկարիչը նշել է՝ մենք խաղաղություն ենք ուզում, բայց չունենք այլ ընտրություն, քան գոյապայքարը։ 

«Ողջույն, աշխարհ։ Ժամանակն է ճանաչելու Արցախը։ Հետեւող դեկմոկրատական երկների չեզոքությունը պասիվ կերպով աջակցում է հայոց ցեղասպանությունը, որը տեղի է ունենում հենց հիմա՝ օր օրի։ 31 օր է, ինչ յուրաքանչյուր րոպե նման է տարու։ Աշխարհը պարզապես սկսել է տեսնել Էրդողանի խենթությունը, որովհետեւ դա ձեզ է հասնում։ Սկսվել է Ֆրանսիայով, հիմա, վաղը կարող են լինել Գերմանիան ու մյուսները… Եթե այն, ինչ խենթ մարդն անում է Հայաստանի հետ, այսօր անպատիժ մնա, վաղը կրկնվելու է ավելի մեծ ծավալով։ Ես չեմ խոսում Ալիեւի մասին, որովհետեւ նա պատանդ է իր գրասենյակում եւ այլեւս շատ բան չի որոշում, պարզապես խճճվել է հարցազրույցների ստերում։ Յուրաքանչյուր հայ խաղաղություն է ուզում, եւ մենք չենք ուզում, որ երկու կողմից էլ մարդիկ մահանան։ Մենք զանգվածային հարձակման տակ ենք եւ չունենք այլ ընտրություն, քան ապրելու համար կռվելը։ Կանգնեցրեք ագրեսորին»,- գրել է նկարիչը։ Նա օգտագործել է «խաղաղություն հայերի համար», «կանգնեցրեք Ալիեւին», «կանգնեցրեք Էրդողանին» հեշթեգերը։ 



© NEWS.am STYLE