««Ոսկե դպրոցի» իմ երեխեքից, մի հատ համեստ, դաստիարակված, անուշ տղա... գժվելու բան․․․». Վաչե Թովմասյանը՝ զոհված Գեւորգ Ջավաղյանի մասին

21:03   28 հոկտեմբերի, 2020

Դերասան, հաղորդավար Վաչե Թովմասյանն իր Instagram-ում լուսանկարներ է հրապարակել, որոնց կից կատարել է հետեւյալ գրառումը․

View this post on Instagram

A post shared by Vache Tovmasyan (@vachetovmasyan) on

«Վա՜խ արա Գեւ ջան, «Ոսկե Դպրոցի» իմ երեխեքից, մի հատ համեստ, դաստիարակված, անուշ տղա ... գժվելու բան, գժվելու!! Աստված հոգիդ լուսավորի Գեւ ջան, ննջիր խաղաղությամբ հերոս տղա ((((((((((((((»։

Գոշը եւ Մհեր Մխիթարյանը Գեւորգի մասին նույնպես գրառումներ են արել Ինստագրամի իրենց էջերում:



© NEWS.am STYLE