«Սիրում եմ մեր ժողովրդին». Ալեքսիս Օհանյան

11:59   29 հոկտեմբերի, 2020

Ամերիկահայ գործարար, Reddit եւ Initialized Capital ընկերությունների համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման առաջին իսկ օրվանից աջակցում է հայրենիքին։ Ձեռնարկատերը, որն արդեն մի քանի անգամ հասցրել է լինել հայրենիքում, ակտիվորեն հետեւում է իրադարձություններին եւ տարբեր հարթակներում հետեւորդներին տեղեկացնում հակառակորդի գործողությունների մասին՝ դատապարտելով դրանք։

Ձեռնարկատերը երկու նոր հրապարակում է արել Twitter-ում։ Անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի՝ Ստեփանակերտում եւ Շուշիում քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելուն եւ ծննդատանը հարվածելուն՝ Ալեքսիս Օհանյանը գրել է. «Աշխարհը նայում է»։

Ալեքսիս Օհանյանն անդրադարձել է նաեւ «Երաժիշտներն Արցախի համար. խաղաղության համերգ» միջոցառմանը, որը միավորել էր համաշխարհային հայտնիություն վայելող հայ եւ այլազգի բազմաթիվ արվեստագետների։ «Սիրում եմ մեր ժողովրդին»,- գրել է ձեռնարկատերը՝ Հայաստանի դրոշի տեսքով էմոջիներ օգտագործելով։



© NEWS.am STYLE