«Ցավալի է տեսնել այս ամենը». Միխայիլ Գալուստյանը տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտի հիվանդանոցից

14:49   29 հոկտեմբերի, 2020

Հայտնի շոումեն, կատակերգու Միխայիլ Գալուստյանը հետեւում է Արցախում զարգացող իրադարձություններին՝ սոցիալական ցանցերում ակտիվորեն բարձրաձայնելով հայկական դիրքորոշումը։ Դերասանը տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտի հիվանդանոցից, որի ծննդատունը երեկ ռմբակոծվել է։ Այդ պահին այնտեղ բժիշկներ ու հիվանդներ են եղել, իսկ կադրերից մեկում երեւում է, որ ռմբակոծությունը բժիշկներին չի խանգարել ավարտին հասցնել վիրահատությունը։

View this post on Instagram

A post shared by Михаил Галустян (@m_galustyan) on

«Հայ բժիշկները կյանքեր են փրկում նույնիսկ հրթիռային հարվածների ժամանակ։ Սարասփելի է, ցավալի է տեսնել այս ամենը։ Ինչպե՞ս կարելի է հարվածել ծննդատանը»,- գրել է Գալուստյանը։



© NEWS.am STYLE