«Ես սիրեցի». Տիգրան Համասյանի եւ իրանցի երգչուհի Գոլշիֆթե Ֆարահանիի կատարումը «Երաժիշտներն Արցախի համար» նախաձեռնության շրջանակներում

18:49   29 հոկտեմբերի, 2020

Դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանը եւ իրանցի դերասանուհի, երաժիշտ եւ երգչուհի Գոլշիֆթե Ֆարահանին «Երաժիշտներն Արցախի համար. խաղաղության համերգ» առցանց միջոցառմանը հանդես են եկել համատեղ կատարմամբ։ Նրանք կատարել են «Ես սիրեցի» երգը։

Ֆարահանին կատարման տեսագրությունը հրապարակել է Instagram-ի իր էջում՝ կոչ անելով դադարեցնել ցանկացած պատերազմ։

View this post on Instagram

A post shared by Golshifteh Farahani (@golfarahani) on

Նախաձեռնությանը մասնակից են դարձել մի խումբ հայ եւ այլազգի արվեստագետներ, այդ թվում «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը, դաշնակահար, Թոմ Մորելոն, Սեպուհ Սիմոնեանը, Արտո Ջունջբոյաջյանը, Դաֆեր Յուսեֆը։  



© NEWS.am STYLE