6 միլիոն դոլար Արցախին՝ «RockForArtsakh» նախաձեռնության արդյունքում

10:59   30 հոկտեմբերի, 2020

«Երաժիշտներն Արցախի համար. խաղաղության համերգ» առցանց միջոցառման շնորհիվ «Հայաստան» համահայկական հիմնադրամին կփոխանցվի 6 մլն դոլար։

Նախաձեռնությոնը միավորել էր համաշխարհային հայտնիություն վայելող հայ եւ այլազգի բազմաթիվ երաժիշտների. հանուն խաղաղության իրենց կատարումներով հանդես են եկել «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը, դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանը, Թոմ Մորելոն, Սեպուհ Սիմոնեանը, Արտո Թունջբոյաջյանը, Արա Մալիկյանը, Դաֆեր Յուսեֆը,  իրանցի դերասանուհի, երաժիշտ եւ երգչուհի Գոլշիֆթե Ֆարահանին եւ այլք։

«OneArmenia» նախաձեռնությունն իր Facebook-յան էջում հայտնել է, որ 3 մլն դոլար է նվիրաբերվել, որը կրկնապատկվում է:   



© NEWS.am STYLE