«Նրանք Թուրքիայի օգնությամբ ցանկանում են ավարտին հասցնել այն, ինչ ծրագրված էր 1915-ին». հայտնի պարուսույց Արթուր Գուրունլյանի գրառումը

19:19   30 հոկտեմբերի, 2020

Անգլիայում ճանաչում վայելող հայազգի խորեոգրաֆ Արթուր Գուրունլյանն իր վրդովմունքն է արտահայտել Ադրբեջանի ու Թուրքիակի կողմից Արցախին հասցվող հարվածների կապակցությամբ:

Պարուսույցն Instagram-ի իր էջում նշել է. «Հավատս չի գալիս, որ արդեն մեկ ամիս է, ինչ շարունակվում է այս ամենը, եւ նրանք դեռ շարունակում են հարձակվել մեզ վրա: Հոկտեմբերի 28-ին ադրբեջանական բանակն ավելի քան 15 անգամ հարված է հասցրել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին եւ մոտակայքում գտնվող Շուշիին` թիրախավորելով նաեւ Ստեփանակերտի ծննդատունը եւ մի շարք բնակելի ու հանրային վայրեր:

Ադրբեջանն արդեն 3 անգամ խախտել է պայմանավորված հրադադարը: Բացատրեք, խնդրում եմ, որքանո՞վ է սա նորմալ: Հոգնել եմ աս ամենը տեսնելով... Ինչո՞ւ նրանք, պարզապես, մեզ հանգիստ չեն թողնում: Բացի այդ` Թուրքիայի օգնությամբ նրանք ցանկանում են ավարտին հասցնել այն, ինչ ծրագրված էր 1915-ին: Հայերը միայն խաղաղություն են ցանկանում: Ես, իսկապես, աղոթում եմ: Շուտով մի բան կփոխվի...»:



© NEWS.am STYLE