«Նվիրում Արցախին» ծրագիր. կցուցադրվի մոսկովյան կինոփառատոնից հանված «Դրախտի դարպասը» ֆիլմը

17:05   30 հոկտեմբերի, 2020

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 20:00-ին, «Նվիրում Արցախին» ծրագրի շրջանակում Կինոյի տանը կկայանա Ջիվան Ավետիսյանի՝ վերջերս մոսկովյան միջազգային կինոփառատոնից հանված «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը կցուցադրվի նաեւ նոյեմբերի 6-ին՝ժամը 18:00-ին։

«Նվիրում Արցախին» հատուկ ծրագրով «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը միանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին:

Ֆիլմի սյուժեն հետեւյալն է. գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը (50 տարեկան) 2016թ․-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի (35 տարեկան) հետ։ Ռոբերտի եւ Սոֆիայի հաճախակի հանդիպումներն արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունքը, սակայն պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, ում 1992թ.-ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա՝ յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները։



© NEWS.am STYLE