«Ես սիրում եմ Հայաստանը։ Երբեք այնտեղ չեմ եղել․․․ դա իմ երազանքն է»․ աշխարհահռչակ դիզայներ Ռոբերտո Կավալի (վիդեո)

16:02   31 հոկտեմբերի, 2020

Ռեփեր Սուպեր Սաքոն իր Instagram-ում նոր տեսանյութ է հրապարակել, որում նա աշխարհահռչակ դիզայներ Ռոբերտո Կավալիի ընկերակցությամբ է։ Տեսանյութում կատարողն ասում է, որ պարոն Կավալին սիրում է Հայաստանը եւ դիմելով նրան հարցնում․ «Ինչու՞»։

View this post on Instagram

A post shared by Super (@super_sako) on

«Ես սիրում եմ Հայաստանը, որովհետեւ իմ լավագույն ընկերներից մեկը՝ Շառլ Ազնավուրը ծնվել է Հայաստանում։ Ես երբեք Հայաստանում չեմ եղել, բայց դա իմ երազանքն է», պատասխանում է նա։ Երգիչն էլ իր հերթին աշխարհահռչակ դիզայներ Ռոբերտո Կավալիին հրավիրել է Հայաստան եւ դիզայները համաձայվել է։



© NEWS.am STYLE