Մահացել է աշխարհահռչակ դերասան Շոն Քոներին

17:13   31 հոկտեմբերի, 2020

90 տարեկանում մահացել է բրիտանացի լեգենդար դերասան Շոն Քոներին։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով դերասանի հարազատներին։ Քոներին մեծ ճանաչում է ստացել Ջեյմս Բոնդի կերպարի մարմնավարոմամբ։

Քոներին «Օսկար» մրցանակի դափնեկիր է, BAFTA մրցանակի կրկնակի դափնեկիր, ինչպես նաեւ «Ոսկե գլոբուսի» եռակի դափնեկիր:

Քոներին «Օսկար» մրցանակ ստացել է 1988 թվականին, երբ նրան երկրորդ պլանի լավագույն դերասան են ճանաչել «Անձեռնմխելիները» դրամայում իռլանդացի ոստիկանի դերի համար:



© NEWS.am STYLE