Ամերիկահայ պարող Փոլ Կարմիրյանը հետեւորդներին պատմել է Ադրբեջանի կողմից Արցախում տեղի ունեցող ռազմական հանցագործությունների մասին

18:14   31 հոկտեմբերի, 2020

Ամերիկահայ հայտնի պարող Փոլ Կարմիրյանն Instagram-ի իր էջում հաճախ է անդրադառնում Արցախում տեղի ունեցող պատերազմին` կոչ անելով դատապարտել ադրբեջանա-թուրքական հարձակումներն ու պատերազմական հանցագործությունները հայերի նկատմամբ: Instagram-ի Story բաժնում պարողը կիսվել է գրառմամբ, որտեղ ասվում է.

«Ադրբեջանն օգտագործում է Թուրքիայից եւ Իսրայելից ձեռք բերված անօդաչու թռչող սարքեր` թիրախավորելով հայկական զորքին, գյուղերն ու խաղաղ բնակիչներին: Ադրբեջանի ռազմական գործողություններն ընդդեմ խաղաղ բնակիչների` ըստ Ժնեւի կոնվենցիաների` պատերազմական հանցանք են»:

Ավելի ուշ Փոլը լուսանկար է տեղադրել, որում իր տատիկն է` պատշգամբից իրեն ողջունում է Հայաստանի դրոշով:

«Այսօր գնացել էի «սոցիալական հեռավորութամբ» տատիկիս տեսնելու եւ ահա, թե ինչ տեսա նրա պատշգամբին: Սիրում եմ իրեն»,-գրել է պարողը:



© NEWS.am STYLE