«Ի՞նչ եք դուք անում։ Կանգ առե՛ք»․ Ժաննա Լեւինան՝ Ադրբեջանի կողմից Արցախում ֆոսֆորային զինամթերքի օգտագործման մասին

20:06   31 հոկտեմբերի, 2020

Ռուսական հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, ակտիվորեն աջակցում է Հայաստանին եւ Արցախին՝ սեպտեմբերի 27-ին բռնկված կատաղի դիմակայությունում։ Այս թեմայի մասին  նա Instagram-ում պարբերաբար կիսվում է լուսանկարներով եւ տեսանյութերով՝ արտահայտելով իր քաղաքացիական դիրքորոշումը։

Այս անգամ Ժաննա Լեւինան իր միկրոբլոգի Stories բաժնում վերահրապարակել է Սեմյոն Պեգովի «WarGonzo» նախագծի էջի հերթական գրառումը, որում խոսվում է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինամթերքի օգտագործման մասին։ Ժաննան հրապարակմանը կից գրել է․ «Ի՞նչ եք դուք անում։ Կանգ առեք»։



© NEWS.am STYLE