«Կյանքն ավելի արդար է, քան մահը․ դրանում է նրա անքակտելի ճշմարտությունը». Էլինա Ջանիբեկյան

22:48   31 հոկտեմբերի, 2020

«Comedy Club Production»-ի հիմնադիր, «Գազպրոմ-Մեդիա ժամանցային հեռուստատեսություն» սուբհոլդինգի ղեկավարի առաջին տեղակալ, պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանի կինը՝ Էլինա Ջանիբեկյանն Արցախյան պատերազմի հենց առաջին օրվանից անկեղծորեն մտահոգված է հայ ժողովրդի համար։ Նա գրեթե ամեն օր հրապարակումներ ու գրառումներ է կատարում այս թեմայով։

Այսօր Էլինա Ջանիբեկյանն իր Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որին կից մեջբերել է Նարինե Աբգարյանին՝ գրելով․ «Կյանքն ավելի արդար է, քան մահը․ դրանում է նրա անքակտելի ճշմարտությունը։ Դրան պետք է անպայման հավատալ, որ ապրենք հետագայում»։



© NEWS.am STYLE