«Անհամբերությամբ սպասում եմ մեր հանդիպմանը, «Դեդո եւ Բաբո» ջան»․ Էլինա Ջանիբեկյանը՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի ֆոնին

18:07   1 նոյեմբերի, 2020

«Comedy Club Production»-ի հիմնադիր, «Գազպրոմ-Մեդիա ժամանցային հեռուստատեսություն» սուբհոլդինգի ղեկավարի առաջին տեղակալ, պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանի կինը՝ Էլինա Ջանիբեկյանն Արցախյան պատերազմի հենց առաջին օրվանից անկեղծորեն մտահոգված է հայ ժողովրդի համար։ Նա գրեթե ամեն օր հրապարակումներ ու գրառումներ է կատարում այս թեմայով։

Էլինա Ջանիբեկյանն իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում պատկերված է Ստեփանակերտի «Մե՛նք ենք, մեր լեռները» հուշարձանի ֆոնին։

«53 տարի առաջ՝ նոյեմբերի 1-ին Ստեփանակերտում, քաղաք մուտք գործելիս, բլրի վրա տեղադրվեց «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը, ժողովորդը նաեւ կոչում է «Դեդո- բաբո», որը Արցախի հռչակավոր խորհրդանիշներից մեկն է եւ պատկերված է Հանրապետության զինանշանի վրա:

Հուշարձանը ներկայացնում է ժողովրդական հագուստով ամուսնու եւ կնոջ ու հեղինակի մտահղացմամբ պատվանդան չունի։ Դա տպավորություն է ստեղծում, որ կերպարները միաձուլվել են՝ բարեկամանլով լեռների հետ։

Կա տարբերակ, որ այս հուշարձանը աշխարհի առաջին հուշարձանն է, որը կառուցվել է երկարակյացների պատվին: Անհամբերությամբ սպասում եմ մեր հանդիպմանը, «Դեդո եւ Բաբո» ջան» - հրապարակմանը կից գրել է նա։



© NEWS.am STYLE