«Ճանաչեք Արցախը». Դանիել Դեքերը շուտով կներկայացնի Արցախի հերոսներին նվիրված երգը

10:39   2 նոյեմբերի, 2020

Ամերիկացի երաժիշտ Դանիել Դեքերն այս բարդ օրերին աջակցում է հայությանը։ Երաժիշտը գտնվում է Երեւանում, ակտիվորեն հետեւում է ծավալվող իրադարձություններին՝ կոչ անելով ճանաչել Արցախը։

Երաժիշտն այս օրերին նաեւ երգ է պատրաստել Արցախի հերոսների մասին։ Դեքերը Facebook-յան էջում արված գրառմամբ հայտնել է, որ տեսանկարահանումը հաջող է անցել։ «Շատ շուտով. նոր երգ Արցախի հերոսների մասին»,- գրել է նա՝ օգտագործելով «ճանաչեք Արցախը» հեշթեգը։



© NEWS.am STYLE