«Ադրբեջանն ու Թուրքիան չեն դադարեցնի իրենց պատերազմական հանցագործությունները, քանի դեռ դրանց ռեժիմների ու առաջնորդների նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվել». Սերժ Թանկյան

14:31   2 նոյեմբերի, 2020

Աշխարհահռչակ «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն անհանգստացած է Արցախում ծավալվող իրադարձություններով եւ տարբեր հարթակներում հետեւորդներին տեղեկացնում է դրանց մասին՝ կոշտ արձագանքելով հակառակորդի գործողություններին։

Երաժիշտը գրառում է կատարել նաեւ Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ մեքենան հրթիռակոծելու դեպքի մասին։ «Պատերազմական հանցագործություններ Ադրբեջանի կողմից»,- գրել է նա։

Մեկ այլ հրապարակմամբ Սերժ Թանկյանն անդրադարձել է Մարտունու եւ Ասկերանի հրետակոծությանը։ «Ադրբեջանն ու Թուրքիան չեն դադարեցնի իրենց պատերազմական հանցագործությունները, քանի դեռ դրանց ռեժիմների ու առաջնորդների նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվել։ Երկուսն էլ բռնապետական ռեժիմներ են, որոնք շուտով կփլուզվեն»,- նշել է նա։

Լուսանկարը՝ Joel Ryan/Invision/ AP



© NEWS.am STYLE