«Շատ հայրեր չհասցրեցին գրկել իրենց բալիկներին, շատ մայրեր չհասցրեցին գրկել իրենց զավակներին...». Միքայել Ոսկանյան՝ «Օրոր»

15:42   2 նոյեմբերի, 2020

Միքայել Ոսկանյանը նոր աշխատանք է ներկայացրել՝ «Օրոր»։ Երաժիշտը նշել է՝ պատերազմի օրերին ամեն ինչ վերաիմաստավորվեց, եւ ստեղծագործությունն իր համար այլ խորություն ստացավ։

 «Օրօրոցայինը երեխային ուղղված սիրո, մտերմության, օրհնությունների ու ցանկությունների փունջ է, որ ծնողը ամենայն քնքշությամբ նվիրում է իր երեխային:

Մտածում էի այս ստեղծագործությամբ թույլ տալ ինձ տարածել այն միտքը, որ բացի մայրերից, հայրերը նույնպես կարող են երեխաների համար օրօրոցայիններ երգել, ու որը կարող է գեղեցիկ նախադեպ դառնալ, բայց...

Պատերազմի այս օրերին մի տեսակ վերաիմաստավորվեց ամեն ինչ, ու այս ստեղծագործությունը ինձ համար ուրիշ խորություն ստացավ:

Շատ հայրեր չհասցրեցին գրկել իրենց բալիկներին, շատ մայրեր չհասցրեցին գրկել իրենց զավակներին...

Նրանք զոհվեցին, որ մենք ապրենք... որ մենք ստեղծագործենք ու պատմենք...

Շնորհակալություն Նաիրի Խաչատուրեանին չքնաղ համադրման ու տեքստի համար եւ Ադամ Ռաշոյին անիմացիայի համար»,- Facebook-յան էջում գրել է նա։



© NEWS.am STYLE