«Միջազգային հանրությանը կոչ ենք անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունն ու նրա ինքնորոշման իրավունքը». Էրիկ Կարապետյան

19:28   2 նոյեմբերի, 2020

Երգիչ Էրիկ Կարապետյանը հանդես է եկել Արցախը ճանաչելու կոչով։

Նա գրառում է արել՝ նշելով՝ հայերը խաղաղություն են ուզում։ «Հաշվի առնելով հակամարտության էսկալացիան, հայ անմեղ քաղաքացիական բնակչության շարունակական թիրախավորումը եւ նրանց ֆիզիկական բնաջնջման սպառնալիքը՝ միջազգային հանրությանը կոչ ենք անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունն ու նրա ինքնորոշման իրավունքը»,- Instagram-յան էջում նշել է երգիչը՝ օգտագործելով «Արցախն ուժեղ է», «Հայաստանն ուժեղ է» «խաղաղություն հայերի համար» հեշթեգերը։

View this post on Instagram

A post shared by ERIK KARAPETYAN (@erikkarapetyanofficial) on



© NEWS.am STYLE