«Բնապահպանական կազմակերպությունները պետք է խոսեն սրա դեմ». Սերժ Թանկյանը՝ Ադրբեջանի կողմից անտառների հրդեհման մասին

10:45   3 նոյեմբերի, 2020

«System of a down» աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն այս օրերին անհանգստացած է Արցախում զարգացող իրադարձություններով։ Երաժիշտը չի դադարում սոցիալական հարթակներում հետեւորդներին ակտիվորեն տեղեկացնել իրավիճակի մասին՝ կոշտ արձագանքելով հակառակորդի գործողություններին։

Թանկյանն այս անգամ վերահրապարակել է լրատվամիջոցի գրառումն այն մասին, որ Ադրբեջանի կողմից Արցախի անտառածածկ տարածքներ են հրդեհվել՝ սպիտակ ֆոսֆորի զինատեսակի կիրառմամբ: Երաժիշտն այդ գործողությունները հանցագործություն է որակում։

«Սա էկոլոգիական հանցագործություն է, որն Ադրբեջանի կողմից օգտագործվում է որպես ռազմական մարտավարություն։ Բնապահպանական կազմակերպությունները պետք է խոսեն սրա դեմ»,- գրել է Թանկյանը՝ հրապարակմանը կից նշելով դերասան Լեոնարդո դի Կապրիոյի, բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգի, «Գրին Փիս», «WWF», «Rainforest Alliance» կազմակերպությունների էջերը։

View this post on Instagram

A post shared by Serj Tankian (@serjtankian) on

Գլխավոր լուսանկարը՝ Kevin Winter/Getty Images for ABA



© NEWS.am STYLE