«Խոսելու փոխարեն գործիր…». Արթուր Խաչենցն՝ առաջնագծից

17:49   3 նոյեմբերի, 2020

«Խոսելու փոխարեն գործիր». այս ուղերձով է հանդես եկել «Ազգային երգիչ» նախագծից հայտնի Արթուր Խաչենցը։ Երգիչը, որին շատերը հիշում են նաեւ առաջնագծում կատարած երգով, նոր լուսանկարներ է հրապարակել, որոնց մեկնաբանությունում գրել է.

«Խոսելու փոխարեն գործիր,

Սա պատերազմ չէ, ոչ էլ կռիվ,

Սրբացան թագավորները ազգիս,

Աստծով ու զենքով կպահենք երկիր...»։

Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազարծման առաջին իսկ օրերից ծնունդով Արցախից երգիչը գտնվում էր առաջնագծում, օրեր առաջ կարճ ժամանակով վերադարձել էր Երեւան։



© NEWS.am STYLE