Վարդան Բադալյանի լուսանկարն Արցախից

19:46   3 նոյեմբերի, 2020

Երգիչ Վարդան Բադալյանն այս օրերին Արցախում է։ Նա սոցիալական ցանցերում երբեմն լուսանկարներ է տեղադրում. այս անգամ եւս հրապարկված կադրերում երգիչը պատկերված է զինվորական համզգեստով։  

«Վարդան ջան, թող զենքերը լռեն, թող հնչեն երգերդ»,- մեկնաբանություններում գրել է հետեւորդներից մեկը։

Ավելի վաղ Վարդանի մասին գրառում էր կատարել նաեւ ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը։ Վերջինս աջակցում է հայերին ու այս բարդ ժամանակներում գտնվում է Երեւանում։ «Երեւանի փողոցներով քայլելիս լսում են Վարդան Բադալյանի երաժշտությունը, որն Արցախի առաջնագծում է։ Ողջունում եմ քեզ, դու իսկական հերոս ես»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE