«Ձեր գրած բոլոր նամակները հասնում են ինձ ու իմ ընկերներին․․․ շատ ոգեւորող եւ ոգեշնչող են»․ դերասան Արման Սիմիկյանի պատասխանը՝ դպրոցահասակ Վահեին (վիդեո)

20:04   4 նոյեմբերի, 2020

Երեւանի թիվ 155 դպրոցի աշակերտների նամակներն արդեն մեկ ամիս է ուժ ու ոգեւորություն են պարգեւում մեր զինվորներին: «Շենգավիթ» բժշկական կենտրոնի (ուր այժմ գտնվում է դերասանը) ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որում «Վերջին ուսուցիչը» հեռուստանովելից հայտնի Արման Սիմիկյանը դիմելով զինվորներին նամակներ ուղարկած դպրոցականներին ասում է․

«Ձեր գրած բոլոր նամակները հասնում են ինձ ու իմ ընկերներին։ Անչափ շնորհակալություն ենք հայտնում բոլորս, քանի որ շատ ոգեւորող եւ ոգեշնչող նամակներ են մեզ գալիս»։ Այնուհետեւ կարդացել է դպրոցահասակ Վահեից իրեն հասած նամակից մի հատված․ «Թանկագին զինվոր, կարծում եմ թույլ կտաս քեզ եղբայր կոչել»․․․

Դերասանը իր եւ իր զինակից ընկերների անունից խոստացել է, որ երեխաները կապրեն խաղաղ երկրում։



© NEWS.am STYLE