Մարինե Մանասյանը բարեգործական համերգ կունենա ի աջակցություն Արցախի

15:59   5 նոյեմբերի, 2020

Ռոք երգչուհի Մարինե Մանասյանը բարեգործական համերգ կունենա ի աջակցություն Արցախի։

Մարինեն կկատարի Արցախում պատերազմական օրերին Հայաստանի վիճակի մասին «Hayastan» նոր երգը, որի հիման վրա կինեմատոգրաֆիական տեսահոլովակ է նկարահանել։

«Իմ սիրելի ունկնդիրներ, ես որոշել եմ համերգ կազմակերպել եւ հավաքված միջոցներով օգնել Արցախին։ Այսօր ցանկացած օգնություն ծայրահեղ կարեւոր է Հայաստանի համար։ Յուրաքանչյուր մարդ այս բարդ շրջանում օգնելու եւ օգտակար լինելու հնարավորություն ունի։ Ուրախ կլինեմ ձեզ տեսնել իմ համերգին, ուր կկատարեմ իմ դրամատիկ-մելանխոլիկ երգերը եւ իհարկե «Hayastan» նոր երգը Gayane’s ռեստորանում։ Ձեզ սիրում եմ ամբողջ հոգով, մենք կհաղթենք, որովհետեւ մենք հավատում ենք ու սիրում, որովհետեւ մենք ուժեղ ենք ու խիզախ»,- գրել է Մարինեն։  

View this post on Instagram

A post shared by MARINE MANASIAN (@marine_manasian) on

Հավաքված միջոցները կուղղվեն «Վիվա. Բժիշկներ ու կամավորներ Հայաստանից» բարեգործական հիմնադրամին։



© NEWS.am STYLE