Հայաստանը չի մասնակցի «Մանկական Եվրատեսիլ 2020» երգի մրցույթին

14:49   5 նոյեմբերի, 2020

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է, որ Հայաստանը չի մասնակցի «Մանկական Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթին։ Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունները եւ կորոնավիրուսի համավարակը։ Այս մասին տեղեկանում ենք հեռուստաընկերության Instagram-յան էջից։ 

Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական թիմը այս տարվա մրցույթի մասնակից էր ընտրել տասներեքամյա Մալենային։ Մրցույթը տեղի է ունենալու 2020թ.-ի նոյեմբերի 29-ին Լեհաստանում։ Դրան մասանակցելու է 12 պետության ներկայացուցիչ։ 

View this post on Instagram

A post shared by Armenian Public TV (@armpublictv) on

Մրցույթի գործադիր տնօրեն Մարտին Օսթերդալն ասել է, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ի հաջողակ մասնակիցներից մեկն է եւ նախորդ 13 մրցույթներում երբեք լավագույն տասնյակից դուրս չի մնացել. «Մենք հասկանում ենք մասնակցությունից հրաժարվելու Հայաստանի պատճառները, եւ սա շատ ցավալի լուր է, նրանց պակասը կզգացվի։ Սիրով կսպասենք Հայաստանի վերադարձին 2021թ.-ին»:

Գլխավոր լուսանկարը՝ EBU / STIJN SMULDERS



© NEWS.am STYLE